Ֆիլմադարան

ԵԹԿՊԻ-ի  ֆիլմադարանը ստեղծվել է 2001թ.՝  կինոամբիոնի հիմնադրման հետ միաժամանակ և սկսել է համալրվել VHS տեսաերիզներով, որոնք աստիճանաբար վերածվել են թվային սկավառակների։  2008թ-ին ֆիմադարանում  կար շուրջ 40 թվային սկավառակ, այժմ՝ շուրջ: Ֆիլմադարանն օրեցօր համալրվում է ժամանակաից  և դասական ֆիլմերով, ներկայացումներով․ համալրումն իրականացվում է նվիրատվությամբ և ԵԹԿՊԻ-ի կողմից հատկացվող դրամական օժանդակությամբ։

2015-2016թ․թ․ ֆիլմադարանը նվիրատվություն է ստացել ռուս և արտասահմանյան ֆիլմեր, հավաքածուներ՝ թվով 643 DVD սկավառակ, որոնք կրում են  2000 ֆիլմ: Այժմ ֆիլմադարանն ունի մոտ 4000 ֆիլմ (այդ թվում՝ 174 ներկայացում, 123 անիմացիոն ֆիլմ, 385 դիպլոմային աշխատանք), դասական երաժշտության հավաքածուներ և աուդիոգրքեր՝ թվով՝ 103 CD  սկավառակ:

Ֆիլմերի և ներկայացումների համալրումը ֆիլմադարանում կատարվում է հաշվի առնելով ինստիտուտի մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաները՝ դերասանական արվեստ, ռեժիսուրա (կինո և դրամ․ թատրոն), երաժշտություն, կերպարվեստ, անիմացիա, հեռուստատեսություն։ Ֆիլմադարանում կան նաև հայտնի գրական գործերի էկրանավորումներ, անգլերեն լեզվով ֆիլմեր ու ներկայացումներ  (BBC հեռուստաընկերության կողմից թողարկված Վ․Շեքսպիրի ստեղծագործությունների 37 հեռուստաբեմադրությունները), աուդիոգրքեր (հայ գրականության դասականներ՝ հեղինակների, Սուրեն Քոչարյանի, Սոս Սարգսյանի ընթերցմամբ), ռադիոբեմականացումներ:

Ֆիլմադարանն ունի երկու կինոսրահ։ 2015թ․ ապրիլի 4-ին Ֆիլմադարանին կից կինոսրահն անվանակոչվեց ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով։ Նույն օրը կինոսրահում ցուղադրվեց Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։ Կինոսրահն ապահովված է համապատասխան տեխնիկայով:

Ֆիլմադարանին կից գործում է նաև   փոքր կինոսրահը, որտեղ հիմնականում անց են կացվում տեսական առարկաների՝ կինոյի, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի պատմության դասախոսությունները, որոնք ուղեկցվում են ֆիլմերից, ներկայացումներից կամ տվյալ առարկայի հետ առնչվող տեսանյութերից՝ հատվածներով։ Փոքր կինոսրահում նույնպես ուսանողները հնարավորություն ունեն աշխատել կուրսի ղեկավարի կամ այլ դասախոսի հետ՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքի  նախնական նյութերի վերաբերյալ։

 

Ֆիլմադարանի պատասխանատու՝

Գայանե Ստեփանյան

հեռ․՝ (+374) 99 93-77-50

Էլ. հասցե gayanestepanyan65@gmail.com