կանոնակարգեր

ԵԹԿՊԻ-իԿարիերայիևպրակտիկայիկենտրոնըգործումէ2014թ-ից:ԵԹԿՊԻ-ի Գիտական խորհրդի 26.11.2015 թվականի որոշմամբԵԹԿՊԻ-ի Կարիերայի կենտրոնը վերանվանվել է ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոն։

Իր ստեղծմանառաջին իսկ պահիցԿարիերայի և պրակտիկայիկենտրոնը ստեղծելէ2012, 2013, 2014 և 2014-2015թթ.ուսումնական տարվաշրջանավարտների տեղեկատվականբազա՝շրջանավարտների էլեկտրոնային հասցեներ, անձնական ստեղծագործական տվյալներ /տեքստային և տեսաշարային նյութեր/, աշխատանքային փորձի վերաբերյալ  տեղեկություններ:

Հետագա ուսումնական տարիների շրջանավարտների տեղեկատվական  բազայի ստեղծման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար Կարիերայի և պրակտիկայիկենտրոնըմշակել է հարցման ձևաչափ /«Շրջանավարտի թերթիկ» երկու տարբերակով՝ դերասանների և այլ մասնագիտությունների համար/, որոնք լրացվել են 2014-2015, 2015-2016  ուսումնական տարիների շրջանավարտների կողմից:

ԵԹԿՊԻ-իէլեկտրոնայինկայքումտեղադրելունպատակով՝առաջարկվածպահանջներինհամապատասխան,վերամշակվելէ 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015 ուսումնականտարիներիշրջանավարտներիվերոնշյալտեղեկատվականբազան: Կազմվել են այդ թվականների առկա համակարգի բակալավրի կրթական ծրագրով, հեռակա համակարգի բակալավրի կրթական ծրագրով, առկա համակարգի մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցմամբ շրջանավարտների զբաղվածության տեղեկագրերը և վերլուծությունները /թվային և տոկոսայինհաշվարկով/:

ԵԹԿՊԻ-ի Գիտական խորհրդի 11.02.2016թ. նիստումհաստատվել է Կարիերայի և պրակտիկայիկենտրոնի կողմից մշակված ԵԹԿՊԻ-ի բոլոր ֆակուլտետների «Պրակտիկայի համակարգ»-ը և «ԵԹԿՊԻ-ի ուսանողի պրակտիկայի օրագիր»-ըփաստաթղթերի նոր ձևաչափը:

Ինստիտուտի իրավախորհրդատուիհետ համատեղ մշակվել է ԵԹԿՊԻ-ի ուսանողների պրակտիկան անցկացնելու նպատակով ինստիտուտի և համապատասխան կազմակերպությունների միջև կնքվող «Համագործակցության պայմանագիր» փաստաթղթի նոր ձևաչափը:

ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների հնարավորգործատու կազմակերպություններինև մասնագիտական ընկերակցություններինշրջանավարտների  ունակությունների և հմտությունների վերաբերյալ  լիարժեք տեղեկություն տրամադրելու նպատակով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային համակարգ և իրագործել շրջանավարտների աշխատանքների արդյունավետ լուսաբանությունը, ինչը կնպաստի հետագայում նրանց կարիերայի կառուցման գործընթացին:Համաձայնագիր է ստորագրվել համագործակցության մասին ԵԹԿՊԻ-ի և «Հայաստանի գործատուների հանրապետական միության» միջև:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնըհամագործակցում է նաև Global Media Group կազմակերպությանհետ: Ավարտական կուրսերի ուսանողներին այս համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մասնակցել«Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով ինտերակտիվ թրեյնինգներին:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը և ABA STUDIO միջազգային պրոդյուսերական կենտրոնը պարբերաբար կազմակերպում են ինստիտուտի   Դերասանական արվեստ մասնագիտությամբուսանողների պրոֆեսիոնալ անձնական փաթեթների ստեղծումը /տեսահոլովակների և լուսանկարների ձևաչափով/: Այդ տվյալները պահպանվում են Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի և ABA STUDIO միջազգային պրոդյուսերական կենտրոնիդերասանական բազաներում:

Սոցիալական գործունեության շրջանակներում ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը աջակցում է«Հույսի կամուրջ» ոչ կառավարական հասարակական կազմակերպության գործունեությանը:

Կազմվել է «Կարիերայիկենտրոնի 2015-2016 ուսումնական տարվա գործողությունների պլան»-ը, որի հիման վրա 2015թ. հոկտեմբերին՝ համաձայն ՀՀ Կրթության նախարարության պահանջի, ներկայացվել է ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի «Ռիսկերի գնահատման տեղեկագիր»-ը:Ռիսկերի գնահատման տեղեկագրում ներկայացված խնդիրները հաղթահարելու նպատակով մշակվել են համապատասխան միջոցներ:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը պարբերաբար թարմացնում է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտներիհավաքագրած տվյալները ևներկայացնում շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ հաշվետվություն/թվային և տոկոսային հաշվարկով չափորոշիչներ/:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնն աջակցում է նորաստեղծՍՈՍԵ միջազգային կինոփառատոնին և ինստիտուտի ուսանողների ուժերով կազմակերպում փառատոնի աշխատանքները լուսաբանող նկարահանումներ:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը՝համաձայն ԵԹԿՊԻ-ի ուսումնական պլանի և ԵԹԿՊԻ-ի պրակտիկայի համակարգի, կազմակերպում էինստիտուտի ուսանողների գործուղումները պրակտիկայի անցկացման համապատասխան վայր:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի աշխատանքները ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի 25․12․2015 թ․նիստի որոշմամբ Կարիերայի և պրակտիկայի կենտրոնին կից ստեղծվել է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների խորհուրդ:Խորհրդում ընդգրկվել են ԵԹԿՊԻ-ի տարբեր տարիների, տարբեր մասնագիտությամբ և մշակութային տարբեր կազմակերպություններում աշխատող շրջանավարտներ։ 11.01.2016թ.-ին կայացել է Շրջանավարտների խորհրդի 1-ին նիստը:

Կենտրոնը կատարված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի աշխատանքների համակարգումն իրականացնող ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորին: