Մեր շրջանավարտները

Իր ստեղծման առաջին իսկ պահից Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը ստեղծել է 2012, 2013, 2014 և 2014-2015թթ. ուսումնական տարվա շրջանավարտների տեղեկատվական բազա՝ շրջանավարտների էլեկտրոնային հասցեներ, անձնական ստեղծագործական տվյալներ /տեքստային և տեսաշարային նյութեր/, աշխատանքային փորձի վերաբերյալ  տեղեկություններ:

Հետագա ուսումնական տարիների շրջանավարտների տեղեկատվական  բազայի ստեղծման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը մշակել է հարցման ձևաչափ /«Շրջանավարտի թերթիկ» երկու տարբերակով՝ դերասանների և այլ մասնագիտությունների համար/, որոնք լրացվել են 2014-2015, 2015-2016, 2016-2017 ուսումնական տարիների շրջանավարտների կողմից:

 

Սիրով հրավիրում ենք թատրոնների, կինոմիության, հեռուստաընկերությունների ղեկավարներին և առաջատար մասնագետներին՝ ներկա գտնվել ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների դիտումներին:

Դիտումների ժամանակացույցն այստեղ և այստեղ: