Գյումրու մասնաճյուղ


Երևանի թատրոնի
և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը կազմավորվել է 1997թ. ՀՀ կառավարության թիվ 231 որոշմամբ: Այն Շիրակի մարզում գործող թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 2007-2008 ուսումնական տարվանից մասնաճյուղն անցել է երկաստիճան ուսուցման  համակարգի` բակալավրիատի և մագիստրատուրայի, ներդրվել է կրեդիտային  համակարգըՈւսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական  պլաններով և ծրագրերով:

Մասնաճյուղում կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

1.    Թատերական արվեստ         

        -     Դերասանական արվեստ /դրամ.թատրոնի և կինոյի դերասան/

        -      Ռեժիսուրա /դրամ. թատրոնի ռեժիսոր/

2.     Կատարողական  արվեստ

        -      Պարարվեստ

3.      Տեսալսողական  արվեստ

         -      Օպերատորություն    /կինոօպերատորություն/

4.   Կինոարվեստ   /հեռուստառեժիսուրա/

 Մասնաճյուղի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 136 ուսանող: Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ: Ուսումնադաստիարակչական, մեթոդամանկավարժական և գիտահետազոտական  աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել  են «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի», «Կինոարվեստի», «Արվեստաբանության» և «Հումանիտար առարկաների» ամբիոններ: Մասնագիտական ամբիոնները  կորդինացնում են գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման  բարձրացման աշխատանքները, կազմակերպում են ուսանողական գիտագործնական կոնֆերանսներՄասնագիտական մամուլում տպագրության են պատրաստում դասախոսների գիտական և գիտամեթոդական հոդվածներըՊարբերաբար կազմակերպվում են վարպետության դասընթացներ հանրապետության առաջատար մասնագետների  կողմից: Ուսումնական գործընթացի անբաժան մասն է ինստիտուտի  ուսանողական թատրոնըԱյստեղ ուսանողները առաջին անգամ բեմադրելու, խաղալու և հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն են ստանում: Ավանդական դարձած կուրսային, նախադիպլոմայինդիպլոմային բեմադրությունները ջերմ ընդունելության են արժանանում  հանդիսատեսի  կողմից: Ապագա մասնագետների  կայացման գործում կարևոր  դեր են խաղում նաև  մասնագիտական առարկաների` բեմական խոսքի, երգի, պարի, ինչպես նաև «Լավագույն դերասանական էտյուդ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն թեմատիկ լուսանկար» խորագրով  կազմակերպվող  ամենամյա  մրցույթները:

Ինստիտուտի Ուսանողական խորհուրդը ակտիվ և բազմակողմանի գործունեություն է ծավալում թե բուհում, թե նրանից դուրս: Ուսանողների առօրյան հագեցած դարձնելու նպատակով  կազմակերպվում  են մշակութային և սպորտային միջոցառումներ, գործում է «բանավեճերի ակումբը»: Մասնաճյուղում գործում է նախապատրաստական բաժինը, որտեղ փորձառու դասախոսները  մասնագիտական  գիտելիքներ են հաղորդում դիմորդներին և նրանց նախապատրաստում ընդունելության քննություններին: Դասընթացներին ընդգրկվում են ինչպես նախորդ տարիների շրջանավարտները, այնպես էլ ավարտական  դասարանների   աշակերտները:

 Մասնաճյուղը  գործում է հարմարավետ  մասնաշենքումԱպահովված է ընդարձակ լսարաններով, փորձասեյակներով, պարասրահով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով  հագեցած արվեստաբանությանհումանիտար  առարկաների, կինոդիտումներիբեմանկարչության, սեղանի շուրջ աշխատանքի  կաբինետ-լաբորատորիաներով, լուսանկաչության  սրահով,  գիտական  գրադարանովուսանողական թատրոնի դահլիճովՄասնաճյուղի լավագույն շրջանավարտները  համալրում  են  Գյումրու Վ. Աճեմյանի անվան  դրամատիկական, Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների թատերախմբերը և տեղական հեռուստա և ռադիո ընկերությունները:   Շրջանավարտներից շատերն իրենց հետբուհական ուսումը շարունակում են ասպիրանտուրայում: