ՆԱՐԻՆԵ ՍԵՅՐԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Նարինե Սեյրանի Սարգսյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը 1976-1981թթ.: 1981-1984թթ. սովորել է Մոսկվայի Ա.Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում:1986թ Մոսկվայում. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժամանակակից հայ ռեժիսուրայի զարգացման հիմնական միտումները» թեմայով և ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1985 թվականից դասավանդել է «Ռուս թատրոնի պատմություն: 1993թ. համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 1992թ. ստացել է դոցենտի, 2005թ.` պրոֆեսորի գիտական կոչում:

2003թ. Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան, 2012-2014թթ-ից Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան: 2014թ.-ից առ այսօր բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: 80-ից ավելի թատերագիտական, ուսումնամեթոդական հոդվածների և երկու դասագրքի հեղինակ է` «Ռուս թատրոնի պատմություն. ակունքներից մինչև 18-րդ դարավերջ» /2003/,  «Ռուս թատրոնի պատմություն. 19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ» /2010/:

1985 թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:  2017թ. ընտրվել է Յունեսկօ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Ավանդական խաղարկային արվեստների ֆորումի վարչության անդամ/մինչև2020թ./: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով/2003/ և Մովսես Խորենացի մեդալով/2014/:

ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր