Դավիթ Էդուարդի Մուրադյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,

գրող, կինոգետ

Կրթություն

1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 

Գիտական աստիճան

Պրոֆեսոր

Աշխատանքային փորձ 

2014 թ.-ից  ԵԹԿՊԻ-ի ռեկտոր

2008-2010 թթ.  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

1997-2005թթ.  Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ, Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դասախոս

1994-1996 և 2001-2008թթ.  Հայաստանի գրողների միության փոխնախագահ

1993-ից մինչ օրս ԵԹԿՊԻ  Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս

1976-91 և 1997-2001թթ.  «Հայֆիլմ» կինոստուդիա, սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ` գեղարվեստական ծրագրերի գծով։

1971-73թթ. Հայաստանի պետական, հետագայում՝ հանրային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրություն, խմբագիր

1973-74թթ- «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, բաժնի վարիչ

1969թ.-ից  տպագրվում է մամուլում

 1976թ.-ից հեղինակել է 9 գիրք: Ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով, հեղինակ է կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարների, պիեսների:

Պիեսները բեմադրվել են Երևան և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:

1987թ.-ից     Հայաստանի պետական, հետագայում՝ հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ

 

Պարգևներ

2017թ. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ

2016թ. Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալ

2011 թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

2011թ. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ

2011թ. ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ

2010թ. «Արտավազդ» թատերական մրցանակ /դրամատուրգիա/` «Մեր հին դաշնամուրը» /Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի բեմադրություն/ պիեսի համար

2006թ. «Ոսկե գրիչ» մրցանակ /հրապարակախոսություն/

2003թ. Լևոն Շանթի անվան գրական մրցանակ` «Մեր հին դաշնամուրը» պիեսի համար

 

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Էլ. հասցե

davit.muradyan@ysitc.am

ռեկտոր