Արմեն Վարուժանի Հարությունյան

Արմեն Վարուժանի Հարությունյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 28-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ստանալով թատերագետի որակավորում: 2000-2003թթ. ուսումը շարունակել է ԵԹԿՊԻ-ի ասպիրանտուրայում: Արվեստագիտության թեկնածու է, դոցենտ:

2003 թ.-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: Մասնակցել է բուհական և հանրապետական գիտաժողովների, մասնագիտական, կրթության կառավարման, որակի ապահովման թեմաներով համաժողովների, վերապատրաստումների: Մեկ տասնյակ հրապարակված հոդվածների հեղինակ է: «Թատրոնի կառավորում» թեմայով մասնագիտական դասընթացեր է անցել ԱՄՆ-ում (Բոստոն, Նյու-Յորք, 2008):

2004-ից ԵԹԿՊԻ-ի թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2011-ից՝ ուսումնական մասի վարիչ: 2013-2014 թթ.՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2014-ից հունիսից Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանն է:

2018թ.-ի դեկտեմբերից ԵԹԿՊԻ-ի Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր է:

Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր