Արմինե Միխաիլի Եղիազարյան

Արմինե Միխաիլի Եղիազարյանը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1990-1995): 1996-1997թթ. աշխատել է Հ. Գալստյանի անվ. № 83 դպրոցում: 1999-2001թթ. աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ռուսաց լեզվի դասախոս: 2003 թ.-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: 2014թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015թ ստացել է դոցենտի գիտական կոչում: Մասնակցել է բուհական, միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների:

2014-2018թթ. աշխատել է ԵԹԿՊԻ-ում Հեռակա ֆակուլտետի դեկան, 2018 թ.-ից հոկտեմբերից՝  միջազգային և հանրային կապերի գծով պրոռեկտոր:

Ա. Եղիազարյանը վեց գիտական հոդվածի, մեկ գրքի համահեղինակ է:

Միջազգային և հանրային կապերի գծով պրոռեկտոր