Գիտական խորհուրդ

Երևանի  թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտի  գիտական  խորհուրդը  ռեկտորի նախագահությամբ  գործող  ուսումնական,  գիտական,  գիտատեխնիկական  գործունեությունը համակարգող  ու  կարգավորող  կառավարման  մարմին  է:  Գիտական  խորհուրդը  քննարկում  է ինստիտուտի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ստեղծագործական գործունեության կազմակերպման, ծրագրավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական մասերի վարիչները կամ պետերը, ֆակուլտետների  դեկանները, ամբիոնների ամբիոնների արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի  վարիչը, ուսանողական  խորհրդի նախագահը` ի  պաշտոնե, ինչպես  նաև ինստիտուտի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ(ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):  

Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են:  

Ինստիտուտի  գիտական  խորհուրդն  իր  լիազորություններն  իրականացնում  է  հերթական  և արտահերթ նիստերի միջոցով:

 Գիտական խորհրդի որոշումներն` այստեղ: