Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր

ՍԱՌԱ ԱՇՈՏԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Սառա Նալբանդյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը /1994-1999/:

2000թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ասպիրանտուրա, 2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արշակ Բուրջալյանի ռեժիսուրան» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, 2003թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 

2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում:

2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011թ-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, 2017-ից դոցենտ է:

Եղել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական փառատոնի գեղարվեստական համակարգողը, Երևանում իտալական կինոյի շաբաթների համակարգողն ու փորձագետը:

2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի անդամ է, 2010 թ-ից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ: 2012թ. եղել է Երիտասարդ բեմադրիչների աջակցման նախագծի խորհրդի անդամ:

Ոչ խաղարկային և խաղարկային ֆիլմերի հեղինակ է («Լորիկ» (սցենարի համահեղինակ), «Կոմոս. ձայներ խորոսից դուրս» (սցենար և մոնտաժի ռեժիսոր), ինչպես նաև «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» (համահեղինակ՝ Նարինե Գրիգորյան) և «Հաղթանակի գենեզիս» պիեսների հեղինակն է: