Միջոցառումներ

Նոյեմբերի 5-8-ը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցան վարպետության դասեր, որոնք վարեցին սցենարիստ, ռեժիսոր Յացեկ Պիոտր Բլավութը (Լեհաստան), ռեժիսոր Վալերի Ախադովը (Ռուսաստան), ռեժիսոր Մարկ Շլիխտերը, պրոդյուսեր Նիկոլ Կելլերհալսը (Գերմանիա):
Նոյեմբերի 8-ին ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, բ.գ.դ. Լիլիթ Արզումանյանն ընդունեց «Ռոլան Բիկով» հայստանյան հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանին, կինոգետ, Ռոլան Բիկով հիմնադրամի նախագահ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդևին, ինչպես նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական դերասան Ռոման Բալայանին: Զրույցի ընթացքում քննարկվեց արվեստի բուհերում ուսումնառության առանձնահատկությունները, միջազգային կապերի ընդլայնումը: Կինոյի հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա. Երզինկյանը ուսանողներին ներկայացրեց հյուրին, ծանոթացրեց Ռոման Բալայանի ստեղծագործական կյանքին, ֆիլմերին: Ռ. Բալայանի և ուսանողների միջև ծավալվեց ժամանակակից կինոյի մասին հետաքրքիր զրույց-երկխոսություն: Ռ.Բալայանը կիսվեց դերասանների ընտրության, ստեղծագործական խմբում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունների մասին իր մտորումներով: Նշենք, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն ապագա կինոյի ոլորտի մասնագետների համար:

Դիտել լուսանկարները

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԻՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկում է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:

Մանրամասն` այստեղ: