Հումանիտար գիտությունների ամբիոն

Հումանիտար գիտությունների ամբիոնը հիմնադրվել է 1944թ.-ին: Ամբիոնի առաջին վարիչն է եղել Գ. Մնեյանը: Տարբեր տարիների ամբիոնի դասախոսներն են պրոֆեսորներ Տիգրան Հախումյանը, Մկրտիչ Մկրյանը, Հովհաննես Ղանալանյանը, Հրայր Մուրադյանը, Վարագ Առաքելյանը, Վահագն Մկրտչյանը, Պետրոս Բեդիրյանը, Նելլի Անանյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմը համատեղում է գիտահետազոտական և մանկավարժական գործունեությունը:

Ամբիոնի նախաձեռնությամբ հրատարակվում է ԵԹԿՊԻ-ի «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն (գլխավոր խմբագիր բ.գ.դ., պրոֆ. Լ. Մուրադյան):

Ամբիոնի վարիչ` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան: