«ՀԱՆԴԵՍ»

«Հանդես»- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտամեթոդական հոդվածների ժողովածու: Գլխավոր խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան:

Լույս է տեսնում 2002 թվականից: 2018-ին լույս է տեսել ժողովածուի 20-րդ գիրքը:

Գիտամեթոդական ժողովածուն ընդգրկում է բուհի դասախոսների, ուսանողների, ասպիրանտների հոդվածները, որոնք վերաբերում են թատրոնի, կինոյի պատմության ու տեսության հարցերին և դրանց առնչվող հասարակագիտական ոլորտներին, ինչպես նաև դասավանդման մեթոդների քննությանը:

Ժողովածուների տարբեր գրքերում, բացի ԵԹԿՊԻ-ի հեղինակներից, ներկայացվել են նաև հանրապետության այլ բուհերի, արտասահմանյան հեղինակների հոդվածներ: Խմբագրական կոլեգիայի անդամներ են եղել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, պրոֆ. ԽՍՀՄ ժող. դերասան Սոս Սարգսյանը (2002-2014թթ.), ռեկտոր, պրոֆ. Հրաչյա Գասպարյանը (2002-2011թթ.), ռեկտոր, պրոֆ. Արմեն Մազմանյանը (2011-2014թթ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Հենրիկ Հովհաննիսյանը: