ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 75 – ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոսկվայի Գերասիմովի անվ. կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի համագործակցության համաձայնագրի շրջանակներում մեր բուհի ուսանողները Բեմական շարժման և մեներգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա.Մելիքսեթյանի ղեկավարությամբ պատրաստել են տեսահոլովակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75 – ամյակին նվիրված ֆլեշմոբին:
Տեղեկացնենք, որ պատերազմի թեմայով երգերի կատարումներն ընդգրկող տեսանյութը տեղադրվել է ՎԳԻԿ-ի կայքում, ինչն էլ հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրների ունկնդիրներին ծանոթանալ մեր ուսանողների հուզական կատարումներին:

Դիտել տեսանյութը