ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը կապված արտակարգ դրության հետ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. Ս/թ. մարտի 17-ից մինչև ապրիլի 14-ը բուհում սահմանել հերթապահություն աշխատանքային անհրաժեշտ և հրատապ գործունեությունը ապահովելու նպատակով: Հերթապահությունն իրականացնել ռեկտորի, պրոռեկտորների և դեկանների անմիջական մասնակցությամբ:
  2. Արգելել բուհի տարածքում որևէ միջոցառում /դասընթաց, փորձեր և այլն/:
  3. Հանձնարարել բուհի դասախոսական կազմին վերը նշված ժամանա­կահատվածում կիսամյակի համար նախատեսված ուսումնական ծրագրերը հնարավորինս խտացնել` հետագայում դասընթացն առավել ամբողջական մատուցելու նպատակով:
  4. Հանձնարարել բոլոր դիպլոմային աշխատանքների /թեզերի/ ղեկավարներին ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել անհրաժեշտ աշխատանքը ուսանողների հետ առցանց տարբերակով: Պարտադրված պարապուրդը որևէ կերպ չպետք է անդրադառնա թեզերի որակի վրա:
  5. Չեղարկել 2019-2020 թթ. ուսումնական տարվա առկա համակարգի 2-րդ կիսամյակի և հեռակա համակարգի 1-ին կիսամյակի միջանկյալ ստուգումները:
  6. 2019 – 2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսված պրակտիկայի ժամերը տրամադրել բաց թողնված դասերին:
  7. Առաջիկա ռեկտորատի նիստում հաստատել նոր դասացուցակ` լրացված դասաժամերով:
  8. Հանձնարարել դեկաններին ստեղծել լավագույն ֆիլմերի, ներկայացումների, վարպետության դասերի շտեմարաններ` առցանց ուսանողներին հասանելի դարձնելու համար: Միջոցատման համակարգումը հանձնարարել Վարուժան Ավանեսյանին: 

Ռեկտոր       Լիլիթ Արզումանյան

Հ.Գ. Բացի այս ամենը իմ սիրելի ուսանողներին խմդրում եմ օգտագործել այս ժամանակը և կարդալ: