ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս.թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում` ժամը 08:00-20:00:

Խնդրվում է մինչև 26.03.2020թ. ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն և հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկվելու համար:

Հասցե` ք.Երևան,Նաիրի Զարյան 17/2: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-24-97-06, 24-97-09  կամ 098 99 93 93, 093 99 97 97 հեռախոսահամարներով: