Կինոյի և հեռուստատեսության ամբիոն

ԵԹԿՊԻ-ի կինոյի և հեռուստատեսության ամբիոնը հիմնադրվել է 2001 թ.-ին:

Տեսական դասընթացների ժամանակ ուսանողներին հանձնարարվում են տրված թեմաներով ռեֆերատներ պատրաստելու առաջադրանքներ: Գործնական պարապմունքները լսարանային և անհատական պարապմունքների դասաժամերի ձևաչափերով  իրենց մեջ ներառում են`

  • ֆիլմերի նպատակային դիտումներ և քննարկումներ ըստ մասնագիտական ուղղվածության
  • վարժանք-վարժությունների, կուրսային և դիպլոմային ֆիլմերի նկարահանման համար ստեղծագործական հայտերի, նախագծերի, նախագծային փաթեթների (գրական սցենար, ռեժիսորական սցենար և կադրավորում) մշակումներ
  • նկարահանված նյութերի, մոնտաժված դրվագների և ավարտին մոտ ֆիլմերի պարբերական դիտումներ և դրանց քննարկումներ՝ դասախոսի կամ կուրսղեկի կողմից տրվող անհրաժեշտ խորհրդատվությամբ և ուղղորդումներով:

Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի պրոֆեսորադասախոսական     կազմը համալրված է ազգային կինոարվեստի և հեռուստատեսության ասպարեզներում ճանաչված մասնագետներով:

Ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Գագիկ Ստեփանյան: