Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ

ԵԹԿՊԻ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը հիմնվել է 2012 թ.-ին: մինչ այդ բուհում գործում էր Կինոյի և թատրոնի ֆակուլտետը: Ֆակուլտետը կազմակերպում է որակյալ ուսումնառություն, որը միտված է կինոյի ասպարեզի մասնագետներին փոխանցելու առաջընթաց գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և կարողություններ: Ֆակուլտետում իրականացվում է ուսանողամետ ուսումնառություն, որի մեթոդաբանությունը հիմնված է ուսանողների ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ աշխատանքի խորացմանը և նրանց անմիջական մասնակցությանը ուսումնառության պրոցեսում: Ֆակուլտետում թողարկվում են կինոյի և թատրոնի մասնագետներ:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրորակ մասնագետներով, որոնք իրենց փորձը փոխանցում են ապագա արվեստագետներին: Այսօր ֆակուլտետը տեխնիկապես վերազինված է, գործում է ՍՏՈՒԿ ուսումնա–արտադրական միավորումը:

ՄԿԾ-ներով ամրագրված ուսումնառության հետ մեկտեղ ֆակուլտետը հատուկ ուշադրություն է դարձնում վարպետաց դասերին, որոնք անց են կացնում ինչպես հայ, այնպես էլ  համաշխարհային կինոյի հանրահայտ կինոգործիչներ, որոնց թվում են Տոնինո Գուերան (Իտալիա), Յոս Ստելլինգը (Նիդերլանդներ), Քշիշտոֆ Զանուսսին (Լեհաստան), Գ. Բարդինը, Ռ. Խամդամովը (Ռուսաստան), Ռ. Բալայանը (Ուկրաինա), Գ. Վացլավեկը (Լեհաստան):

Դեկան՝ Աննա Երզինկյան

պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Հեռ.՝ 060-27-98-52

Էլ. hասցե՝ anna.yerznkyan@ystic.am