Խորեոգրաֆիայի ամբիոն

Խորեոգրաֆիայի ամբիոնը, որպես առանձին կառուցվածքային միավոր, իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2013թ.-ի սեպտեմբերի 1-ից: Մինչ այդ 2010թ.-ից Մեներգի և բեմական շարժման ամբիոնին կից գործել է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը (առկա և հեռակա ուսուցման համակարգում) թողարկել է պարարվեստի ռեժիսորներ և պարուսույցներ:

Տարբեր տարիների Խորեոգրաֆիայի ամբիոնը համագործակցել է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի հանրապետության, Կանադայի և այլ երկրներից եկած մասնագետների հետ կազմակերպելով վարպետության դասեր մոդեռն պարաոճում:

Ամբիոնի վարիչ`դոցենտ Աննա Կարապետյանը: