Բեմական շարժման և մեներգի ամբիոն

Բեմական շարժման և մեներգի ամբիոնը` որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր, ստեղծվել է 1944 թ.-ին՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Զարեհ Մուրադյանի ղեկավարությամբ: Բեմական շարժման և մեներգի ամբիոնի վարիչներ են եղել` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թերեզա Գրիգորյանը, պրոֆեսոր Նելլի Մարությանը, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կիմ Արզումանյանը, ՀՀ վաստակավոր դասախոս, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

Բեմական շարժման և պարի սեկցիա

Ուսանելու ընթացքում ապագա դերասանի և ռեժիսորի պլաստիկան մշակվում է դասական, ազգային և ժամանակակից պարերի, բեմական շարժման, բեմական մարտի, կասկադյորության, օրիգինալ ժանրի, բեմական ակրոբատիկայի դասընթացներում, որոնք նպաստում են մարմնի ներդաշնակ զարգացմանը:

2013թ.-ից որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր Խորեոգրաֆիայի ամբիոնը առանձնացել է:

Մեներգի սեկցիա

Մեներգի դասերի ընթացքում դասախոսներն իրենց առջև խնդիր են դրել մշակել ուսանողի ձայնը, երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, զարգացնել նրա վոկալ կատարողական ունակությունները, ծանոթացնել վոկալ ստեղծագործությունների տարբեր ժանրերի հետ:

Ամբիոնի վարիչ` ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյան: