Արվեստի պատմության և տեսության ամբիոն

Արվեստի պատմության և տեսության ամբիոնը ստեղծվել է ինստիտուտի հիմնադրման օրվանից` արվեստագիտության դոկտոր Սարգիս Մելիքսեթյանի ղեկավարությամբ: Հետագայում Ս.Մելիքսեթյանին փոխարինել են ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, թատերագետ Սուրեն Հարությունյանը, արվեստաբան Վահան Հարությունյանը, արվեստագիտության թեկնածուներ Լևոն Խալաթյանը, Ռազմիկ Մադոյանը, Սուրեն Հասմիկյանը:

Տարբեր տարիների հատուկ դասընթացներ վարելու համար ամբիոն են հրավիրվել գիտնականներ Հայկ Գյուլիքյոխվյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Ներսես Ղահրամանյանը, Տիգրան Հախումյանը, Լուիզա Սամվելյանը, Ալեքսեյ Ջիվիլեգովը, Գևորգ Բոյաջիևը, Գևորգ Գոյանը և այլոք:

Պրոֆեսորադասախոսական կազմը համատեղում է գիտահետազոտական և մանկավարժական գործունեությունը:

Ամբիոնի վարիչ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյան: