Արվեստի պամության, տեսության և կառավարման ֆակուլտետ

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 2011թ.-ին սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետն ուսուցում է իրականացնում առկա համակարգում բակալավրի կրթական ծրագրով Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությամբ հետևյալ մասնագիտական կրթական ծրագրերով:

Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետն է իրականացնում առկա բոլոր մասնագիտություններով մագիստրոսի կրթական ծրագրերը:

Ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է մասնագիտական և մանկավարժական բարձր որակավորում ունեցող մասնագետներով` ինչպես արվեստագիտության և արվեստի կառավարման, այնպես էլ հումանիտար գիտությունների ոլորտներում:

Դեկան`Արմեն Հարությունյան

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Հեռ.՝ 060-27-63-82

Էլ. hասցե՝ armen.harutyunyan@ysitc.am