Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոն

Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնը հիմնադրվել է 2011թ.-ին: Պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բնագավառի առաջատար մասնագետներով, ովքեր համատեղում են մասնագիտական, հետազոտական և մանկավարժական գործունեությունը:

Ամբիոնի վարիչ` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ, դոցենտ Արթուր Ղուկասյան: