Ասպիրատուրա

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը  կատարում  է  2019-2020 ուս. տարվա ընդունելություն հեռակա  ուսուցման ասպիրանտուրայում  ԺԷ.00.01 «Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն» մասնագիտությամբ (անվճար հիմունքով, պարտադիր զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի 1 տեղ):

Դիմումներն   ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի   18-ը  ներառյալ:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2. օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական  հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականները  կամ դրանց համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

3. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,

4. ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափի),

5. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),

 Անձնագիրը և բուհի դիպլոմների բնօրինակները ներկայացնել անձամբ:

            Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է բուհի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական  հիմունքներից ստացած համապատասխան միավորը հաստատող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:  Մանրամասն տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով՝ Երևան,  Ամիրյան 26,  Թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտ 2-րդ հարկ, 206 սենյակ, հեռ` 060-27-21-45: